Դեպի Գյումրի ավտոշարասյունն առաջնորդող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու շարասյան մի մասն արդեն հասել են Գյումրի:
Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ վարչապետին Գյումրիում ուղեկցում է Աննա Հակոբյանը:
Փաշինյանը նշել է, որ ավտոշարասյան մի մասը դեռ չի հասել Գյումրի, իսկ իրենք ուղևորվում են սրճելու:
Ուջան գյուղի բնակիչները կանգնեցրել են ավտոերթը՝ ողջունելու վարչապետին: Վարչապետը ողջունել է նրանց, հետաքրքրվել՝ չե՞ն թրջվել, արդյոք, անձրևի տակ սպասելով:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կադրեր է հրապարակել դեպի Գյումրի ավտոերթից՝ հիշեցնելով, որ ավտոերթով այսօր նշանավորվում է Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի 84կմ հանապարհակատվածի կառուցումը:
Ավտոշարասյունն ուղեկցում են «Խաղաղության» մեքենաները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացման ավտոերթին:
Հիշեցնենք՝ ըստ նախապես հայտարարված ծրագրի, ավտոերթի մասնակիցներն իրենց մեքենաներով ուղևորվելու են Գյումրի, Գյումրիում այցելում են թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնելու են Գյումրիում։
Ժամը 17։00-ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։


Բաց մի թողեք
Բարի երթ բոլորին. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող ևս 3 կազմակերպություն է հավատարմագրել
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն վիզաների տրամադրման գործընթացում առկա խնդիրները