19/04/2026

EU – Armenia

Բարի երթ բոլորին. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ արված նախքան դեպի Գյումրի ավտոերթի մեկնարկը:

«Ավտոերթ ի նշանավորումն Երևան-Գյումրի ավտոճանապարհի շինարարության ավարտի: Բարի երթ բոլորին»,- նկարին կից գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացման ավտոերթին:

Հիշեցնենք՝ ըստ նախապես հայտարարված ծրագրի, ավտոերթի մասնակիցներն իրենց մեքենաներով ուղևորվելու են Գյումրի, Գյումրիում այցելում են թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնելու են Գյումրիում։

Ժամը 17։00-ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։