ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը կուրախացնի անսպասելի իրադարձություններով, զարմանալի զուգադիպություններով: Ձեզ կհաջողվի արագ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակից, ճիշտ գնահատել այն և որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Ճիշտ է, դրանք կարող են դուր չգալ շրջապատողներին, բայց դա էլ միայն այն պատճառով, որ ոչ բոլորն ունակ կլինեն ձեզ նման արագ նկատել կարևոր մանրուքներն ու ճիշտ եզրահանգումներ անել: Երկար վեճեր վարելու կարիք չկա. մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել:
Օրվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Այստեղ կարող եք թեթևամտություն դրսևորել, ինչի համար ավելի ուշ կզղջաք:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և լուրջ զրույցների համար: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի. ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ցանկացած նկատողություն ու խորհուրդ արհամարհում էին: Հավանական են դրական փոփոխություններ մասնագիտական հարաբերություններում: Որոշ Ցուլեր նոր գործընկերներ կգտնեն, որոնց հետ շուտով կընկերանան:
Գործերում խառնաշփոթից խուսափելը դժվար կլինի: Օրվա առաջին կեսին դա կարող է ձեզ զվարճացնել, իսկ ահա երկրորդին կսկսի նյարդայնացնել: Դուք կհասցնեք անել ծրագրած ամեն ինչ, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հարմար կլինի խոշոր գնումների և գործարքների, ինչպես նաև արժեքավոր ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Դուք միանգամից ճիշտ կտրամադրվեք, ոչինչ աչքաթող չեք անի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Աշխատավայրում էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Գործերում որոշ ձգձգումներ հնարավոր են, բայց դրանք ձեզ չեն խանգարի հասնել նպատակին:
Կուրախացնեն հին ընկերների և պարզապես լավ ծանոթների հետ հանդիպումները, որոնց վաղուց չեք տեսել: Ե՛վ զրույցի համար հետաքրքիր թեմաներ, և՛ ընդհանուր գործեր կգտնվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Մի բարկացեք նրանց վրա, ովքեր ձեզ միանգամից ճիշտ հասկանալ չեն կարողանա, ըստ արժանվույն չեն գնահատի ձեր անսովոր գաղափարները: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե որոնք են ձեր արարքների դրդապատճառները: Բայց դա չի նշանակում, որ ձեզ չեն օգնի, եթե դժվարություններ առաջանան:
Օրվա առաջին կեսին մանր-մունր թյուրիմացություններն ու գործերում ձգձգումները չեն բացառվում: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նպատակին հասնելն էլ կհեշտանա: Բացի այդ, ձեր տրամադրությունը կլավանա, և դատարկ բաներն այլևս չեն վշտացնի ձեզ: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման կամ ընկերների հետ հանդիպելու համար: Չի բացառվում փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը բազմաթիվ անակնկալներ կբերի, բայց բավական հաջող կդասավորվի, եթե տեղի ունեցողին հանգիստ արձագանքեք: Որոշումների հարցում լավ է չշտապեք: Հիշեք, որ առաջինը մտքին եկած գաղափարները միշտ չէ, որ լավն են: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք, մտածեք ստեղծված իրավիճակի մասին, լսեք ինտուիցիայի հուշումներն ու նախկինում աննկատ մնացած հնարավորություններ կտեսնեք:
Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում, մինչև ստորագրելը ուշադիր ուսումնասիրել ցանկացած փաստաթուղթ: Խոստումներ տալուց առաջ երկար մտածեք. վտանգ կա, որ դրանք պահելն ավելի բարդ է լինելու, քան հիմա է թվում:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դա ձեզ բացարձակապես չի վշտացնի: Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, որոնց ճակատագիրը վերջերս անհանգստացնում էր ձեզ: Ձեր միջամտության շնորհիվ կլուծվեն լուրջ խնդիրները, կվերականգնվի արդարությունը: Նախկինում ձեզ եսասիրության մեջ մեղադրող մարդիկ տեսնեն, թե ինչքան շատ բան եք անում ուրիշների համար ու կփորձեն կարգավորել հարաբերությունները:
Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա, չի բացառվում սերն առաջին հայացքից: Շատ Կույսերի համար օրը անձնական կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդառնա:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Նույնիսկ ամենակարևոր հարցերն այսօր արժե քննարկել անկաշկանդ միջավայրում: Այդպես ավելի հեշտ կլինի կասկածողներին տարահամոզելն ու նախկինում ձեր մրցակիցներին աջակցողներին ձեր կողմը գրավելը: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան, և դա կհեշտացնի կարևոր հարցերի լուծումը:
Օրն արդյունավետ կանցնի, դուք պիտանի բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Սակայն աշխատեք շատ չհոգնել. ձեր ուժերն անսահմանափակ չեն: Երեկոյան լավ է հոգսերից հանգստանաք:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Արժե զգույշ գործել՝ հնարավորինս խուսափելով բաց կոնֆլիկտներից, մրցակիցների հետ պայքարի մեջ չմտնել այնտեղ, որտեղ դրանից խուսափելու շանս կա: Այսօր ձեզ պետք կգա ստվերում մնալու, առանց ավելորդ ուշադրություն գրավելու նպատակներին հասնելու ունակությունը: Վատ մի զգացեք օգնության դիմել մարդկանց, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Նման մարդիկ այսօր շատ մեծ օգուտ կտան ձեզ:
Ուշադրություն պիտի դարձնեք մտերիմներին. դա թույլ կտա խուսափել ապագայի թյուրիմացություններից ու լարված պահերից: Ժամանակ գտեք ընտանեկան խնդիրները լուծելու համար. ոչ ոք դրանցից ձեզանից լավ գլուխ չի հանի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Սա այն օրերից մեկն է, երբ հազիվ թե կարողանաք հասնել դրված բոլոր նպատակներին, նույնիսկ եթե ջանասիրաբար աշխատեք: Ուստի սկսեք ամենակարևորից ու դատարկ բաների վրա մի շեղվեք: Ձեր կողքին ժամանակին կհայտնվեն մարդիկ, որոնք ոչ միայն ունակ կլինեն օգնելու, այլև հուզական աջակցություն կցուցաբերեն, ինչը այսօր շատ կարևոր կլինի:
Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ընտանիքի անդամների հետ շփումները, ընկերների հետ հանդիպումը կամ սիրելիի հետ զրույցը կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրն սկսեք այն գործերից, որոնք սովորաբար ձեզ շատ բարդ ու հոգնեցնող են թվում: Դրանցից արագ գլուխ կհանեք ու լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց համակրանքն ու վստահությունը նախկինում շահել չի ստացվել: Դուք ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք, բոլոր տարաձայնությունները կմոռացվեն: Հնարավոր է և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական և ունեցվածի հետ կապված հարցերը լուծելու համար: Ձեզ պետք կգա փորձը, որի շնորհիվ սխալներ չեք անի: Երեկոն ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ է խոստանում:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Գործերում նախաձեռնող եղեք: Հենց դրա շնորհիվ դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ, կարևոր հաղթանակներ կտոնեք ու մրցակիցներին հետևում կթողնեք: Օրվա կեսին աշխատանքի և բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կունենաք: Հնարավոր է դրանք միանգամից իրագործել չստացվի: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ անպայման կվերադառնաք մտածածին, երբ պայմաններն ավելի բարենպաստ լինեն:
Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ, ուշադրության նշաններ: Մարդիկ, որոնց հետ առաջ լեզու գտնելը հեշտ չի եղել, այսօր շատ հարցերում ձեզ ընդառաջ կգան: Օրվա երկրորդ կեսը անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ է խոստանում:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Վճռական գործեք ու շատ բանի կհասնեք: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք կլուծեք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Բացի այդ, կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նոր ծանոթների հետ, նրանց վրա ամենաբարենպաստ տպավորությունը թողնել: Ձեզ հետ կուզենան ընկերանալ նույնիսկ նրանք, ովքեր նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել:
Կարևոր հարցերի քննարկումը արժե հետաձգել օրվա երկրորդ կեսին, հատկապես եթե դրանց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Դուք կկարողանաք հանգիստ համոզել բոլորին ձեր ճշմարտացիությունը՝ միաժամանակ չվիրավորելով նույնիսկ ամենազգայուն ու խոցելի մարդկանց:

Բաց մի թողեք
Վալոդյա Գրիգորյանի մայրը խիստ բարկացած դիմեց ոստիկաններին. Տեսանյութ
Երգն ու պարը միասին էին՝ ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով
«Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է. Լուսանկար