Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցով վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:
Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն՝ որպես պայմանագրի անվավերության հետևանք փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ:
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Վիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել
Ռոբերտ Քոչարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքացիական գործով
ՔՊ-ական Շենգավիթի նախկին թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է մուծել, որտեղից, եթե կոռուպցիա չկա