«Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի, ինչո՞ւ հոգևորականը հայտարարագիր չի լրացնում»:
ՔՊ նախընտրական ծրագրի՝ եկեղեցուն վերաբերող հատվածը ներկայացնելիս, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար ՀԱԵ բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է: Վերջին տասնամյակներում ՀԱԵ փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունը մեծ մասամբ օտարվել է և շարունակում է օտարվել ՀԱԵ-ից, ինչն այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձեն ՀԱԵ-ն դարձնել ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է ՀԱԵ բարենորոգման օրակարգը և որդեգրում է հետևյալ ճանապարհային քարտեզը.
Ա. ՀԱԵ-ի փաստացի պետի հեռացում.
Բ. սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն.
Գ. ՀԱԵ կանոնադրության ընդունում (կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգերը).
Դ. սահմանված կարգով Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելու:
Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքի ազատությունը ու վերահաստատում, որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, և որ Սահմանադրության համաձայն՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը
Մեր Սրբության Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աղտոտված է, ախտահարված է»,- նշել է նա:

Բաց մի թողեք
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի