Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարմանը մասնակցած, ԱՄՆ հատուկ նշանակության զինծառայող է ձերբակալվել և մեղադրվում է գործողության վրա խաղադրույք կատարելու մեջ, հաղորդել է CNN-ը։
Ավագ սերժանտը հաշիվ է բացել Polymarket հարթակում, ապա 32,000 դոլարի խաղադրույք է կատարել, որ Մադուրոն պաշտոնանկ կարվի մինչև հունվարի վերջ։ Նա դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 2-ը՝ Վենեսուելայում գործողությունից ընդամենը մի քանի ժամ առաջ, ընդհանուր առմամբ 13 խաղադրույք է կատարել։
Ընդհանուր առմամբ, զինվորը իր կատարած բոլոր խաղադրույքներից վաստակել է մոտ 400,000 դոլար։
Հատուկ նշանակության զորքերի զինվորին մեղադրանք է առաջադրվել հինգ քրեական հանցագործության համար։
2026 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ զորքերը հարձակվել էին Վենեսուելայի վրա՝ գերի վերցնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ 2026 թվականի հունվարի 5-ին սկսվել էր Վենեսուելայի առաջնորդի դատավարությունը՝ թմրանյութերի կարտելի ստեղծման հետ կապված հանցագործությունների համար։ Գործի էության քննությունը կսկսվի միայն 2027 թվականին։
Հունվարի 7-ին հաղորդվել էր, որ Polymarket առցանց կանխատեսումների հարթակը հրաժարվել է վճարել շահումներն այն օգտատերերին, ովքեր խաղադրույքներ են կատարել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելա ներխուժման վրա։

Բաց մի թողեք
Հզոր հարվածներ Մոսկվային և ոչ միայն․ սարսափելի վիճակ է
Հնարավո՞ր է, որ «նոր աշխարհակարգը սահմանվի Թրամփ – Սի Ծինփին համաձայնությամբ
Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ-ն մինչ օրս Իրանի պատերազմի վրա ծախսել է 29 միլիարդ դոլար՝ զենքի պաշարների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին