24/04/2026

EU – Armenia

ԱՄՆ-ում ձերբակալվել է Մադուրոյի գերեվարման վրա խաղադրույք կատարելով 400,000 դոլար շահած հատուկ նշանակության զինծառայող․ CNN

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարմանը մասնակցած, ԱՄՆ հատուկ նշանակության զինծառայող է ձերբակալվել և մեղադրվում է գործողության վրա խաղադրույք կատարելու մեջ, հաղորդել է CNN-ը։

Ավագ սերժանտը հաշիվ է բացել Polymarket հարթակում, ապա 32,000 դոլարի խաղադրույք է կատարել, որ Մադուրոն պաշտոնանկ կարվի մինչև հունվարի վերջ։ Նա դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 2-ը՝ Վենեսուելայում գործողությունից ընդամենը մի քանի ժամ առաջ, ընդհանուր առմամբ 13 խաղադրույք է կատարել։

Ընդհանուր առմամբ, զինվորը իր կատարած բոլոր խաղադրույքներից վաստակել է մոտ 400,000 դոլար։

Հատուկ նշանակության զորքերի զինվորին մեղադրանք է առաջադրվել հինգ քրեական հանցագործության համար։

2026 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ զորքերը հարձակվել էին Վենեսուելայի վրա՝ գերի վերցնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ 2026 թվականի հունվարի 5-ին սկսվել էր Վենեսուելայի առաջնորդի դատավարությունը՝ թմրանյութերի կարտելի ստեղծման հետ կապված հանցագործությունների համար։ Գործի էության քննությունը կսկսվի միայն 2027 թվականին։

Հունվարի 7-ին հաղորդվել էր, որ Polymarket առցանց կանխատեսումների հարթակը հրաժարվել է վճարել շահումներն այն օգտատերերին, ովքեր խաղադրույքներ են կատարել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելա ներխուժման վրա։