«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․
«Այսօր ցերեկը, անհայտ անձինք, քաղաքացիական հագուստով, ասում են՝ ներկայացել են, որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պաշտպանման ինչ-որ բան, եկել վնասել են «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը։
1) Ամբողջությամբ ջարդուփշուր են արել «Բոլորին դեմ եմ» գրվածը
2) Մեքենայի վրայի կպցրած տիպերը եղունգներով քերել, պոկել։
Ավտոբուսը կայանված է եղել Գարեգին Նժդեհի արձանի դիմաց՝ թույլատրելի տեղում՝ կարմիր գծերի վրա։
Մեքենայի սեփականատերի հետ չեն կապվել, կուսակցության հետ չեն կապվել: Եկել վնասել են, շուրջբոլորը թափթփել ու գնացել։
Երևանի քաղաքապետարան, հերքեք կամ հաստատեք ձեր մասնակցությունը այս միջադեպին»։


Բաց մի թողեք
Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում արդյունքները կվերահաշվարկվեն
ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչը
Ինչպես են մեղադրանք առաջադրել Ծառուկյանին՝ առանց ԿԸՀ-ի, ԲՀԿ-ն մտնում է խորհրդարան, թե` ոչ