28/05/2026

EU – Armenia

Հեռու չէ այն օրը, երբ ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։ Տոն, որը հայ ազգի հավաքական կամքի, միասնականության և ուժի դրսևորման անմիջական հետևանքն է։

Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը, և մեր ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը:

«Մայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28-ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։

Հովհաննես Քաջազնունի /ՀՀ վարչապետ – 1918-1919 թթ./»,-գրել է Գոհար Մելոյանը։