«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։ Տոն, որը հայ ազգի հավաքական կամքի, միասնականության և ուժի դրսևորման անմիջական հետևանքն է։
Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը, և մեր ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը:
«Մայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28-ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։
Հովհաննես Քաջազնունի /ՀՀ վարչապետ – 1918-1919 թթ./»,-գրել է Գոհար Մելոյանը։

Բաց մի թողեք
«Էդ ԶՈւ-ն Նիկոլ Փաշինյանն իր հոր տնից չի բերել, մեր ԶՈւ-ն է»
Մի հատ ճշտեք՝ ոնց են որոշել՝ ո՞վ պետք է հրավիրվեր պաշտոնական «օթյակ». Լուսանկար
Ցուցադրված զենքերի մի մասը պարզվեց բնավ զենքեր չեն