29/05/2026

EU – Armenia

«Տառերի պուրակ»-ի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Մայիսի 28-ին՝ ժամը 23։24-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Օպել» և «Հոնդա» մակնիշների ավտոմեքենաները։ Երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին ու մեկ ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։