Հայաստանի երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանց խզումը Հայաստանի համար կարող է ունենալ չափազանց ծանր հետևանքներ։
Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը զգալիորեն կապված է ռուսական շուկայի հետ, հատկապես գյուղատնտեսական ոլորտում։ Նրա խոսքով՝ հայկական գյուղմթերքի գերակշիռ մասը արտահանվում է Ռուսաստան, մինչդեռ եվրոպական շուկաները, ըստ նրա, շարունակում են մնալ դժվար հասանելի հայ արտադրողների համար՝ առկա բազմաթիվ սահմանափակումների և խոչընդոտների պատճառով։
Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ չեն ներկայացրել իրատեսական այլընտրանքային ուղղություններ, որոնք կարող են փոխարինել ռուսական շուկային, եթե երկու երկրների հարաբերություններում լուրջ խնդիրներ առաջանան։ Քոչարյանի կարծիքով՝ նման իրավիճակում ամենամեծ հարվածը կհասնի հենց հայկական տնտեսությանը և արտահանողներին։
Անդրադառնալով Ռուսաստանի վրա հնարավոր ազդեցությանը՝ նախկին նախագահը նշել է, որ Հայաստանի մասնաբաժինը Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ համեմատաբար փոքր է։ Նրա խոսքով՝ այդ պատճառով հարաբերությունների խզման հետևանքները երկու երկրների համար չեն լինի համաչափ, և նման զարգացումների դեպքում առավել զգալի վնաս կարող է կրել Հայաստանը․ «Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմում է 0.7%, մինչդեռ 2022 թվականին Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումից առաջ այն կազմում էր 0.3%,այսինքն՝ Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինն այնպիսին է, որ Ռուսաստանում ոչ ոք չի նկատի»:

Բաց մի թողեք
Այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել․ Լուսանկար
Ընտրությունը այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել
Լափամանից էին խոսում, իրենք առանց աման են լափում. Դավիթ Ամալյան