Երբ Վաշինգտոնը համաձայնագրեր է ստորագրում Երևանի հետ, չի մտածում Հայաստանի շահերի մասին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախաստորագրեցին «ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը, ստորագրեցին «ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», «ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև կարևորագույն հանքանյութերի, հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման» շրջանակային հուշագիրը։ Դրանից հետո Միրզոյանը հայտարարեց, որ TRIPP-ի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը կստորագրվի մի քանի շաբաթվա ընթացքում:
«Իրականում այնտեղ ոչ ոք չի մտածում Հայաստանի շահերի համատեքստում։ Միշտ մտածում են Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի մասին», – գործակալության հետ զրույցում ասել է Զախարովան։
Հատկանշական է, որ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակն ակամայից վերահաստատեց ամերիկյան կողմի՝ պետքարտուղարի մակարդակով նախօրեին հնչեցրած անկեղծ գնահատականը։
Երեկ գրել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատում ելույթի ժամանակ հայտարարել էր, թե Վաշինգտոնը չի դրդում Երևանին չբարեկամանալ այլ երկրների հետ և որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ հարաբերություններում առաջնահերթորեն կարևորում է տնտեսական համագործակցությունն ու շահերը։ Փաստորեն, նա ևս խոստովանել էր, որ Թրամփի վարչակազմի ներկայությունը ՀՀ-ում շահադիտական է։
Միաժամանակ, ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը մեղադրել էր Ռուսաստանին, թե Մոսկվան իբր դժգոհ է Վաշինգտոնի՝ Հայաստանում ունեցած ակտիվությունից ու ընթացիկ դերից։

Բաց մի թողեք
Ինձ մեսինջերով հայհոյեցին, ես էլ նույնը արեցի, ի՞նչ կա էդտեղ. ՔՊ-ական Սարիկ Մինասյան
Զախարովան Հայաստանի իշխանություններին համեմատել է ուղևորի հետ, որը փորձում է հասնել «Դ կետ»
ԵՄ ղեկավարությունն ագրեսիվ կերպով ձգտում է Ռուս ուղղափառ եկեղեցուն վտարել Հայաստանից․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն