04/06/2026

EU – Armenia

Վայոց ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ը մաքսային արտոնություն է ստանում

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը 226 մլն դրամի մաքսային արտոնություն է ստանում։

Կառավարությունը ընկերությանը կազատի 226 մլն դրամ մաքսատուրքից՝ 3.4 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում։

Նախատեսվում է մինչև 2027 թվականը ստեղծել 6 նոր աշխատատեղ և բարձրացնել միջին աշխատավարձը։