Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ազովի ծովում անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման են ենթարկվել «Նատրա» և «Ցիրկոն» բեռնատար նավերը, որոնց հետևանքով, իբր, Ադրբեջանի քաղաքացիներ են զոհվել։
Նավերը Թուրքիայից ուղևորվում էին Դոնի Ռոստով՝ հացահատիկ բեռնելու, երբ չորս անօդաչու թռչող սարքեր հարվածել են նավերին։
Երկու նավերն էլ նավարկում էին օտարերկրյա դրոշների ներքո և որևէ կապ չունեին Ադրբեջանի հետ, պնդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ազովի ծովում ադրբեջանցի նավաստիների սպանած անօդաչու թռչող սարքերի հարվածները կատարվել են Ուկրաինայի կողմից։
Հաղորդվում է, որ Կրասնոդարի երկրամասում լցանավի և երկու բեռնատար նավերի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս վեցը՝ վիրավորվել։
ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Տագանրոգի ծոցում, տեղի ժամանակով լուսադեմին՝ 05:00-ին։ Հարվածի պահին բոլոր նավերը գտնվում էին ծոցում։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ և ստանում են բժշկական օգնություն։
«Իզվեստիա»-ն, հղում անելով աղբյուրին, հաղորդում է, որ ԱԹՍ-ների հարվածները հասցվել ենավթատար նավի և երկու բեռնատար նավերին (Նատրա և Ցիրկոն), որոնք երկուսն էլ նավարկում էին օտարերկրյա դրոշների ներքո։
Ավելի վաղ գրել ենք, որ նավերը ուղևորվում էին Թուրքիայից դեպի Դոնի Ռոստով հացահատիկ բեռնելու համար։ Յուրաքանչյուր նավի հարվածվել է մի քանի ԱԹՍ, ինչը զգալի վնաս է հասցրել կորպուսներին և կառուցվածքներին, ինչպես նաև հրդեհներ է առաջացրել նավերի վրա։ Փրկարարներն ու քննիչները աշխատում են դեպքի վայրում։ Նավերի երթևեկությունը տարածքում ժամանակավորապես սահմանափակվել է։
Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել այս նավերի վրա հարվածները։ Սակայն, ուկրաինական հրամանատարությունը նախկինում հայտնել էր Ազովի ծովում գտնվող մի քանի ռուսական ռազմական օբյեկտների, այդ թվում՝ «Սվետլյակ» պարեկային նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին:


Բաց մի թողեք
Աշխատանքային խումբը. Քանի՞ դեր կարող է ունենալ մեկ անձը
Վրաստանի հարցադրումը պարզ է, ի՞նչ է պատասխանել ԱՄՆ-ը, հայտնի չէ
ԱՄՆ պետքարտուղարը հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրել է Ռուսաստանի «ցանկության բացակայությունը»