08/06/2026

EU – Armenia

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրացումից հետո Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրացումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել։

Axios-ի տվյալներով՝ Թրամփը կոչ է արել Նեթանյահուին զերծ մնալ հետագա սրացումից ու լրացուցիչ ժամանակ տրամադրել Իրանի հետ դիվանագիտական ​​բանակցությունների համար։

Վաշինգտոնը զգուշանում է, որ հակամարտության սրացումը կարող է խաթարել ԱՄՆ-ի և Թեհրանի միջև շարունակվող շփումները։