10/06/2026

EU – Armenia

Ի՞նչ է սպառնում Համայն Ռուսիո պատրիարքին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն կարող է ներառվել Եվրամիության (ԵՄ) նոր պատժամիջոցների փաթեթում։

Այս մասին հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով երեք դիվանագիտական ​​աղբյուրների։

Հրապարակման համաձայն՝ ռուս պատրիարքի դեմ պատժամիջոցներ են նախատեսված, քանի որ նրա ղեկավարությամբ Ռուս ուղղափառ եկեղեցին (ՌՈՒԵ) հրապարակել է պատերազմը սատարող փաստաթուղթ։

Euronews-ը պատրիարք Կիրիլին նկարագրում է որպես «վիճահարույց դեմք»՝ կրոնական և քաղաքական ազդեցությամբ։

Այդուհանդերձ, Բրյուսելը թաքցնում է սև ցուցակում ընդգրկվածների ինքնությունը մինչև անդամ պետությունների կողմից վերջնական որոշում կայացնելը։

ԵՄ-ն փորձել է պատժամիջոցներ կիրառել ՌՈՒԵ-ի առաջնորդի դեմ 2022 թվականին, սակայն Հունգարիան՝ արդեն նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ, վետո է դրել որոշման վրա։

Այժմ Պետեր Մադյարի գլխավորած հունգարական նոր կառավարությունը պատրաստ է աջակցել պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցներին, հաղորդում է Euronews-ը։

Ավելի վաղ՝ հունիսի 2-ին Politico-ի աղբյուրները ևս հայտնել են, որ ռուս պատրիարքը կարող է ներառվել նոր պատժամիջոցների փաթեթում։