«Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը պատկանում է իշխանության սրտի օլիգարխ, «Պրոյեկտ Ինտեր Ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանին, ամիսներ առաջ բանվորներ է վարձել՝ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Հրապարակ թերթը գրել է․ Բայց արդեն երկրորդ ամիսն է՝ շինարարները կատարված աշխատանքի դիմաց ոչ մի լումա չեն ստացել:
«Բանավոր պայմանավորվել ենք, գնացել ենք, խոսել ենք, գործն արել ենք. գոմեր ենք կառուցել, գոմերի կտուրներն ենք սարքել: Մեզ դեռ ո՛չ գրանցել են, ո՛չ էլ փող են տվել: Էսօր-էգուց են անում: Վաղը տարեք, մյուս օրը բերեք, ամեն անգամ մի ստից պատճառաբանությամբ մեր փողերը չեն տալիս: Հիմա էդ բոլոր թղթերը բերել ենք, վերջացրել ենք, ու նորից նույն պատմությունը: Ասենք, ասում են՝ բերեք կատարողականը, տանում ենք, ասում են՝ մի հատ էլ թուղթ բերեք, որ ինչ ա մնացել, որ պետք է արվի:
Առավոտից իրիկուն թղթերի հետեւից ենք վազում, ու փող չկա»,- մեզ հետ զրույցում բողոքեց աշխատողներից մեկը: Մենք ամեն կերպ փորձեցինք կապ հաստատել ընկերության, Նարեկ Նալբանդյանի հետ, անգամ ֆեյսբուքյան պաշտոնական էջին գրեցինք, սակայն ոչ մի հեռախոսահամարի չպատասխանեցին: Տեղեկացանք, որ տնօրինությունը նոր խոստում է տվել՝ սպասել մինչեւ օրվա վերջ: Սակայն երեք օր անց էլ դեռ գումարը չեն փոխանցել, իսկ այն փոքր չէ՝ մոտ 40 մլն դրամ:

Բաց մի թողեք
Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները
«Մի քանի տարի առաջ կլոր սեղանի ութերորդ տեղը հատկացվում էր ՌԴ նախագահին, այսօր այնտեղ Վլադիմիր Զելենսկին է»
Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել․ Լուսանկար