Չափազանց կարեւոր է, որ մեր հասարակությունը քաղաքական պրոցեսների գնահատման հարցում առանցքային ելակետ դարձնի տնտեսությունը, տնտեսական պրոցեսների տրամաբանությունը:
Այս մասին գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Հայաստանի միջազգային հեղինակության եւ վստահելիության չափիչը ու չափանիշը պետք է լինեն ոչ թե Փարիզից, Վաշինգտոնից, Բրյուսելից կամ որեւէ այլ մայրաքաղաքից հնչող պաթետիկ կենացները, ինքնիշխանության մասին դատարկախոսությունները՝ որոնց ներքո գերազանցապես Հայաստանում հակառուսականության խթանումով իրենց աշխարհաքաղաքական խաղերը առաջ տանելն է, այլ ոչ թե Հայաստանի իրական ինքնիշխանության աջակցելը, այլ պետք է միջազգային հեղինակության ու վստահելիության չափիչ լինեն Հայաստանի հանդեպ կոնկրետ ներդրումային ծրագրերը:
Իսկ դրանք՝ չկան: Ընդ որում, կրկնեմ՝ ներդրումային ծրագրերը, այլ ոչ թե ֆինանսական աջակցությունները: Որովհետեւ այդ աջակցությունները, օգնություններն ու դրամաշնորհները դեգրադացնում են տնտեսությունը, ոչ թե նպաստում վերելքին: Ինչպես որ սոիալական նպաստներն են դեգրադացնում մարդուն եւ նրան դեմոտիվացնում աշխատանքի իմաստով, այդպես էլ այդպիսի ֆինանսական օժանդակություններն են դեգրադացնում տնտեսոթյունը:
Հետեւաբար, Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը: Որովհետեւ չկա աելի պրագմատիկ շրջանակ, քան ներդրողները: Եթե նրանք պատրաստ են աշխատել Հայաստանի հետ, ուրեմն վստահում են: Եթե ոչ, ապա քաղաքական մայրաքաղաքներից հնչող ոչ մի պաթոս չի կարող լինել Հայաստանի իրական նշանակության ցուցիչ:
Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում հետեւողականորեն ձեւավորվի հանրային կարծիքի ձեւավորման այդ նշաձողը, որ հասարակությունը իրավիճակը գնահատի նույն պրագմատիզմով: Հայաստանում այդ իմաստով մեդիագրագիտության փոխարեն, պետք է ետեւողական եւ լայն աշխատանք կատարվի տնտեսական գրագիտության ուղղությամբ, որպեսզի Հայաստանի հանրությունը առավել դիմադրունակ լինի քաղաքական նենգափոխումների նկատմամբ»։

Բաց մի թողեք
Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմը դադարեցնում է բենզինի վաճառքը վառելիքի ճգնաժամի պատճառով
Ֆրանսիան պաշտպանական արհեստական բանականությունը սահմանում է որպես ազգային անվտանգության հիմնական շահ
Լատվիան ստացել է 3.5 միլիարդ եվրոյի SAFE պաշտպանական վարկ