Նոր ձեւավորվող ԱԺ անդրանիկ նիստին մոտ 1 ամիս կա, սակայն ընդդիմադիր դաշինքները դեռ կանգնած են դժվարին որոշման առաջ՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները։
«Հրապարակ» թերթը գրում է. 2 ուժերին բոլոր կողմերից հորդորում են չվերցնել մանդատները, իշխանությանը թողնել միայնակ՝ համոզված, որ ամիսներ անց ստիպված կլինեն արտահերթ ընտրությունների գնալ։
Սակայն ունենալով արտաքին աջակցություն, ինչո՞ւ պիտի Փաշինյանը գնա դրան, եթե կարող է միայնակ կառավարել, եւ դա ճգնաժամի չի հանգեցնում։ «Ուժեղներն» անցած շաբաթ քննարկում արեցին՝ պարզելու, թե ժողովուրդն ինչ է ուզում: Քոչարյանի թիմը լռում է՝ էստաֆետը թողել են թիվ 1 ընդդիմությանը։
Կարապետյանի թիմից ասացին, որ ընտրություններից հետո իրենք կողմ են եղել մանդատներից հրաժարվելուն, սակայն հետո սկսել են մտածել՝ ինչ է տալու բոյկոտը, եթե դրա այլընտրանքը փողոցային պայքարն է, որն այս պահին չունի պոտենցիալ, քանի որ ժողովուրդն էներգիան ընտրություններում սպառել է, իսկ Փաշինյանին գահընկեց անելու համար մանդատներ են պետք։ Քննարկումները շարունակվում են:
ՍԴ վճռից հետո ընդդիմությունը կհայտնի մանդատները վերցնել-չվերցնելու որոշման մասին։

Բաց մի թողեք
Արդյունավետ եւ անվտանգ ճանապարհ ունենալու համար Սիսիան-Մեղրի հատվածը պետք է կառուցվի ամբողջությամբ
«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը»
Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը