Օգոստոսի 10-ին առեղծվածային ու արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթյա թիթեղների տակ նորածին երեխա կա։
Մինչ կժամանեին համայնքային ոստիկանները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում նորածին աղջկան անհրաժեշտ բուժօգնություն էր ցուցաբերել. կապել էին պորտալարը և տեղափոխել Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»` ժողովրդին ավելի հայտնի, որպես Ռազմիկ Աբրահամյանի ծննդատուն, որտեղ էլ բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հնարավոր էր եղել փրկել նորածնի կյանքը, սակայն երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Երեխան դեռևս բժիշկների հսկողության տակ է, առողջական վիճակն էլ բավարար է, կյանքին սպառնացող վտանգ չկա։ Երևանում հայտնաբերված նորածնի մորը դեռ չեն գտել։ ՔԿ-ից էլ հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Բաց մի թողեք
Խոշոր վթար «Նոր Զովք»-ի դիմաց, պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար, վարորդներից մեկը ՊՆ զինծառայող է․ Լուսանկար
Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են մեքենաներ. դրանցից մեկը կողաշրջվել է․ կա տուժած․ Լուսանկար
Խոշոր վթարներ բեռնատարների մասնակցությամբ․ Երևան – Մեղրի ճանապարհին, «DAF» բեռնատարը բախվել է հողաթմբերի ու քարերին. Լուսանկարներ