««Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը և Դավիթ Ղազինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։
Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստության հատկանիշներով։ Վերջինս առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ որևէմեկի հետ ոչինչ չի խոսել այդ թեմայով:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Դատախազությունը նման միջնորդություն էր ներկայացրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղազինյանը պատգամավորի թեկնածու է և օգտվում է օրենքով սահմանված անձեռնմխելիությունից։
Ղազինյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ԿԸՀ նիստից հետո հայտարարել էր, որ ներկայացված միջնորդությունը բավարար իրավական հիմքեր չի պարունակում։ «Որևէ տվյալ չի եղել, նման միջնորդություն տևական ժամանակ չէի հանդիպել»,- նշել էր նա»։

Բաց մի թողեք
Արդյունավետ եւ անվտանգ ճանապարհ ունենալու համար Սիսիան-Մեղրի հատվածը պետք է կառուցվի ամբողջությամբ
«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը»
Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը