Վերջին օրերին քաղաքական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, թե իշխանությունը սպասում էր, որ Գյումրու ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող էր հրաժարական ներկայացնել, ինչից հետո ավագանին նոր քաղաքապետ կընտրեր Կարեն Սիմոնյանին։
«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե շրջանառվող այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ի մասնավորի՝ արդյո՞ք հենց այդ սցենարն էր պատճառը, որ նիստը չկայացավ՝ իրավապահ մարմինների գործողությունների, խուզարկությունների և քաղաքական ճնշումների ֆոնին։ Շատերի կարծիքով, այս ամենը կարող էր նպատակ ունենալ խափանել ավագանու բնականոն աշխատանքը և կանխել սահուն իշխանափոխությունը քաղաքում։
Գյումրիում բավականին տարածված է այն տեսակետը, որ քաղաքի մի զգալի հատված ցանկանում է տեսնել նոր ղեկավարություն։ Գյումրեցիները գիտեն, որ Կարեն Սիմոնյանն ունի անհրաժեշտ կառավարման փորձ ու կարողություններ քաղաքում զարգացման նոր փուլ սկսելու համար։ Նրանք համոզված են, որ արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր կլինի լուծել կուտակված բազմաթիվ խնդիրներ և Գյումրին դարձնել ավելի զարգացած ու բարեկարգ քաղաք։
Ըստ այդմ, եթե այդ տեղեկություններն իրական են, ապա ակնհայտ է նաև իշխանության վախը՝ վերջնականապես կորցնելու Գյումրին, որտեղ հասարակության մի զգալի հատված փոփոխությունների ակնկալիք ունի, սակայն ոչ օրվա իշխանության «միջամտությամբ»։

Բաց մի թողեք
Արդյունավետ եւ անվտանգ ճանապարհ ունենալու համար Սիսիան-Մեղրի հատվածը պետք է կառուցվի ամբողջությամբ
«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը»
Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը