Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն ի պաշտոնե համակարգում է ոլորտը եւ նախօրեին գործարանի առջեւ բողոքի ցույց անող աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ իր հավատարմությունն էր հայտնել Փաշինյանին․ «Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինչ ասում է, ճիշտ է ասում»։
«Հրապարակ» թերթը գրել է․ Փաշինյանը կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցում դիմել էր «Արարատցեմենտի» աշխատակիցներին եւ հորդորել՝ չանել գործողություններ, որպեսզի հետո չազատվեն աշխատանքից, ըստ էության սպառնալով՝ բողոքելու դեպքում նրանց աշխատանքից ազատել: Նաեւ ասել էր, որ «Արարատցեմենտը» շուտով լինելու է պետական:
Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մոտ 6 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, փոխնախարար Զաքարյանը, հավանաբար, նման ախորժակ ունի, դրա համար էլ անթաքույց քծնում է Փաշինյանին։

Բաց մի թողեք
Տիգրանաշենի բնակիչներին արգելվո՞ւմ է շփվել լրատվամիջոցների հետ․ «Մենք մեր տներում ենք, մեզ բան ասող չի եղել». Լուսանկար
Սեփական պետությունը վարկաբեկում է, Ադրբեջանի ստահոդ պրոպագանդան՝ լեգիտիմացնում
Ուժայինների թրիլլեր Երեւանում՝ ոստիկանն ընդդեմ քննիչների. Լուսանկար