Ազգային ժողովում ընդունվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագիրը:
Այն ընդունվել է 63 կողմ, 24 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատասխանել է «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանին, որը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանը լավ է կառավարել:
«Հա՛, ես վատ եմ կառավարում, որովհետև հյուրանոցներ չունեմ, միլիոններ չունեմ, բայց ունեմ լեգիտիմություն:
Ասե՞լ եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ, բառի դե յուրե իմաստով»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթին ու առավոտից տեղի ունեցող իրադարձություններին:
«Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք»: Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե իշխանությունը լեգիտիմ չէ, Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրել է, որ ժողովրդին կոչ է արել դուրս գալ փողոց և հեղափոխություն անել, եթե համաձայն չէ գործող իշխանության հետ, կամ եթե կարծում է, որ իշխանությունը լեգիտիմ չէ:
«Լեգիտիմության խնդիր այս մարդիկ ունեն, իրենք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրենք հասկանում են՝ տնվոր են՝ գործուղված ինչ-որ միսիայի համար: Իրադարձությունն արագ է զարգանում, չի գալիս հանձնարարականը՝ ինչ անեն, չեն կողմնորոշվում, գնում են-գալիս են:
Բայց սա իրենց պրոբլեմը չէ, մեր պրոբլեմն է, սա ՀՀ պրոբլեմն է: Կարծում եմ՝ սա է ընտրությունը՝ կա՛մ մանդատները վայր դրեք և զվաղվեք հեղափոխությամբ, կա՛մ եկե՞լ եք, նստե՛ք, աշխատե՛ք: Չեմ կարծում՝ ամեն բառի վրա նեղանալ գնալն ուժեղության նշան է»,- ասել է նա՝ նկատի ունենալով ինչ-ինչ հարցերում անհամաձայնության հետևանքով ընդդիմության ներկայացուցիչների ԱԺ դահլիճը լքելը:

Բաց մի թողեք
«Իրավապահ համակարգի բեսպրեդելը՝ ՀՀ ՄԻՊ-ի լռության ներքո
Ո՛չ նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին հնարավոր չէ ընկճել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները չեն ներկայացել ԱԺ նիստին