Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ընդունել իր սխալները, ձախողումներն ու պարտությունը։ Դա օգնում է սխալները շտկելուն, ձախողումը խոստովանելուն, պարտությունը գիտակցելուն ու քայլեր ձեռնարկելուն։ Երբ մարդը չի տեսնում իր սխալները, չի ընդունում պարտությունը, համառորեն հերքում է ձախողումների փաստը, ստացվում է այն, ինչ ունենք մենք Հայաստանում։
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ ստացվել է այնպես, որ 2018-ին իր պաշտոնավարումը ստանձնելու պահից Նիկոլ Փաշինյանը սկսեց սխալներ անել։ Սկզբում այդ սխալները մեծ չէին եւ շտկելի էին, բայց քանի որ նա ունակ չէ տեսնել, գիտակցել ու ուղղել իր սխալները, դրանք գնալով մեծացան, ահագնացան ու իսկական արհավիրքի վերածվեցին։ Հետո արդեն նա սկսեց ժխտել իր պարտությունն ու ձախողումները վարչապետի աթոռին։ Հանրությանը սկսեց համոզել, որ պարտությունը հաղթանակ է, ձախողումները հաջողություն են։ Որ զոհերի գնով ինքնիշխանություն է ինքը կերտել, եւ անգամ բերանից թռցրեց, թե գիտակցված գնացինք զոհողության, որ մեր երկիրն անկախանա, ու ստացվեց, որ պատերազմն իր կողմից հրահրված լինելու փաստն ակամայից խոստովանեց։
Հետո հայտարարեց, որ կորուստները կորուստներ չեն, որովհետեւ մենք «կորցրել ենք Արցախը, բայց գտել ենք Հայաստանը»։ Ապա փորձեց կորսված Արցախն ու Հայաստանի տարածքից հանձնված կտորները ներկայացնել որպես անխուսափելի օրինաչափություն։ Հետո սկսեց խճճվել իր ասած անհեթեթությունների ու ստերի մեջ։ Մե՛կ՝ հանձնում ենք, որ պատերազմ չլինի՝ խաղաղություն լինի, մե՛կ՝ հանձնում ենք, որ մեզ պատկանող հողերը հետ ստանանք, մե՛կ՝ հանձնում ենք, որ Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից կախվածությունը չեզոքացնենք։ Մե՛կ հանձնում ենք, որ աշխարհաքաղաքական խաչմերուկ դառնանք, ու մեր տարածքով Արեւմուտքն Արեւելքի հետ կապվի, մենք էլ լավ ապրենք։

Բաց մի թողեք
Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում
Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ