Հուլիսի 16 -17-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում։ Նախատեսված է նրա և ՌԴ արտգործնախարար Լավրովի հանդիպումը։
Այդ առթիվ ՌԴ ԱԳՆ-ն ընդարձակ հաղորդագրություն է տարածել, ինչից հասկացվում է, որ Մոսկվան ձգտում է Բաքվի հետ հարաբերությունները վերադարձնել ռազմավարական դաշնակցության մասին 2022թ․ փետրվարի 22-ի Պուտին-Ալիև «Հռչակագրի» իրավական տիրույթ, իսկ փոխարենը առաջարկում «պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորմանը»։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մասնավորեցրել է, որ Մոսկվան կարող է «աջակցել» խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների դելիմիտացիային, կոմունիկացիաների ապաշրջափակմանը և ընդգծել, որ 2020-2022 թվականներին բարձր մակարդակով ստորագրված «հայտարարությունները պարունակում են այդ գործընթացների «Ճանապարհային քարտեզը»»։
Բայրամովի Մոսկվա այցը հաջորդում է օկուպացված Շուշիի «գլոբալ մեդիաֆորումին», որի ընթացքում Իլհամ Ալիևը խոսել է Հարավային Կովկասում 3+3 ձևաչափով «իրավահավասար համագործակցության» մասին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն փաստացի առաջարկում է վերադառնալ «արտատարածաշրջանային դուժերը Հարավային Կովկասում չեն կարող դերակատար լինել» հայեցակարգին։
Այդ առթիվ «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն տեսակետ է հայտնել, որ Վրաստանի դիրքորոշմամբ պայմանավորված՝ 3+3 ձևաչափը լիարժեք չէ, ուստի Ադրբեջանը «պետք է նախապատվությունը տա հարևանների հետ երկկողմ կամ եռակողմ պայմանավորվածություններին»։ Ադրբեջանցի փորձագետը, սակայն, զգուշացրել է, որ պաշտոնական Բաքուն «չպետք է այդ ձևաչափը մերժող լինի»։
Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ Լավրովի հետ բանակցություններում Բայրամովը 3+3 ձևաչափը «մերժող է նշանակելու» Հայաստանին։ Մանավանդ որ TRIPP նախագծի օրենսդրական վավերացման գործընթացը Երևանում մտել է առարկայական որոշումներ կայացնելու փուլ։
Ըստ երևույթին, Լավրով-Բայրամով բանակցություններից հետո Մոսկվան Երևանի նկատմամբ ճնշումները կմեծացնի։ Մեծ է հավանականությունը, որ Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի հեռանալու մասին Ալիևի հայտարարությունը ՌԴ-ին արված «հարգանքի» տուրք է։

Բաց մի թողեք
Ալիևը ծանր է տարել ԱՄՆ պետական դեպարտամենտի պարզաբանումը
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
Ռուսնե՞րն են սպանել ադրբեջանցի կապիտանին, դին գտել են․ ԱԳՆ-ի հայտարարությունը