ՀՀ դատարանը բավարարել է Ջալալ Հարությունյանի բողոքը Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ։
Դատական դեպարտամենտից հաստատեցին մեր տեղեկությունները՝ նշելով՝ ազատազրկման կատարման պայմանները փոխվել են և Ջալալ Հարությունյանն այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում:
Հիշեցնենք, որ 2025 թվականին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել էր հինգ ու կես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար:


Բաց մի թողեք
Երևանում 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներով բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ. Լուսանկար
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով