02/11/2026

EU – Armenia

Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում հանդիպելու պատրաստակամության մասին։

Զելենսկին այս հայտարարությունն արել է CNN Türk-ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է բանակցություններ սկսելու համար անհապաղ գործողությունների կարևորությունը։ Զելենսկին հատուկ շեշտը դրել է Սև ծովում անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության վրա։

Զելենսկիի խոսքով՝ Սև ծովում պետք է անհապաղ բացվի անվտանգ միջանցք։ Նա հայտնել է, որ Ռուսաստանը ներկայումս հարձակման է ենթարկել չորս նավ։

«Նախագահ Էրդողանը կքննարկի այս հարցերը ռուսական կողմի հետ։ Դրա ձևաչափը, եղանակը և ժամկետները, բնականաբար, կախված կլինեն նախագահի որոշումից»,- ասել է Զելենսկին։