«Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցից հետո, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, Փաշինյանի արեւմտյան մեկենասները նրան հորդորել են խուճապի չմատնվել, չվախենալ Պուտինի սպառնալիքներից կամ ընտրության առջեւ կանգնեցնելու հրահանգներից։
«Հրապարակ» թերթը գրում է. Հիշեցնենք, որ հայտնի հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրությունն էականորեն տարբերվում էր Փաշինյանի կաբինետի տարածածից․ ռուսները հերթական անգամ հորդորում էին ընտրել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, ընդ որում՝ հնարավոր արագ հանրաքվե անցկացնել այդ հարցով։ Եվրոպական գործընկերները Փաշինյանին խորհուրդ են տվել փոքր-ինչ էլ ձգել, քանի որ ռուս-ուկրաինական ճակատում զարգացումները իբր թուլացրել են ՌԴ-ի հիմքերը, եւ շուտով Մոսկվան ինքն է նահանջ քայլ անելու։
Սակայն, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական խողովակներով իրենք Ռուսաստանից իմացել են, որ առաջիկայում ՌԴ-ն ավելի կոշտ գործիքակազմ է կիրառելու Հայաստանի նկատմամբ, որ մանեւրի տեղ չթողնի իրենց։

Բաց մի թողեք
Բյուրեղավանում խմելու ջրից թունավորվել է 53 մարդ․ ինչ իրավիճակ է համայնքում
Մեր վիճակը բարդ է, քանի որ մենք շարունակում ենք ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ
Ո՞վ պատժեց՝ կարող ա բարձրացրեցին