«Մոտ մեկ ամիս է, ինչ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շրջում է մարզերով և ամփոփում ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարի այցերը ոստիկանության տարածքային և տարբեր ստորաբաժանումներ բազմաթիվ պաշտոնյաների համար կարող են ճակատագրական լինել։ Ըստ մեր տեղեկությունների՝ ամփոփումների ավարտից հետո համակարգում անխուսափելի են լինելու կադրային փոփոխություններ և պաշտոնանկություններ։
Արդեն իսկ մարզային այերից մեկից հետո պաշտոնից ազատվել է Կոտայքի մարզի ոստիկանապետը, սակայն, մեր տեղեկություններով, այս փոփոխություններով գործընթացը չի սահմանափակվելու։ Թե համակարգի որ ղեկավարներն են հաջորդիվ լքելու իրենց պաշտոնները, պարզ կդառնա ամփոփումների ավարտից հետո»։

Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար