08/08/2026

EU – Armenia

Հաջորդը զինվորականներն են

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի նոյեմբերից դպրոցներում պետք է աշխատեն միայն ատեստավորված ուսուցիչները, իսկ ատեստավորումը չանցած կամ ցածր միավորներ հավաքած մասնագետները չեն կարողանա շարունակել դասավանդել։

Հրապարակ թերթը գրել է․ Այս հայտարարությունը շատերի կողմից ընդունվել է որպես խտրական և անարդար, բայց մենք տեղեկացանք, որ սա դեռ ամենը չէ:

Պաշտպանության նախարարության մեր աղբյուրի խոսքով` տևական ժամանակ է, ինչ նման շշուկներ են պտտվում նաև ՊՆ-ում` զինվորականների հետ կապված:

Մեր աղբյուրի խոսքով` Փաշինյանի այս մոտեցումը ոչ միայն ուսուցիչներին է վերաբերում, այլև զինվորականներին, և ամենայն հավանականությամբ, նույն պայմանը Փաշինյանը նաև կդնի զինվորականների առաջ` կամ ատեստավորվեք, կամ հեռացեք համակարգից: