Եվրամիությունը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ առնչություն ունեցող հինգ անձի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական վերջին ավիահարվածների։
Այդ մասին X-ի իր էջում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մոսկվան շարունակում է սաստկացնել քաղաքացիական բնակչության դեմ իր ահաբեկչական արշավը։ ԵՄ-ն պետք է շարունակի ուժեղացնել ճնշումը, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմը», – գրել է Կալասը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ յուրաքանչյուր նոր հարձակում ևս մեկ պատճառ է Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար։

Բաց մի թողեք
Սանչեսը հակադարձում է Մելոնիին, քանի որ Իսպանիան սպառնում է հակադարձ քայլերով
Իտալիան հայտարարում է, որ չի ընդունի Իսպանիայից սահմանային ստուգումների վերաբերյալ հրամաններ
Գերմանիայի գազային ռիսկը վտանգի տակ է դնում Եվրոպայի ձմեռը