Կառավարության՝ հուլիսի կեսերին ընդունած որոշումներից մեկով, ինչպես հայտնի է, 5 մլրդ պարգեւավճար կբաժանվի պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին, պարգեւատրումները կստանան ընթացիկ տարվա երկրորդ կեսին՝ հուլիս, սեպտեմբեր, նոյեմբեր ամիսներին։
Հրապարակ թերթը գրել է․ Նախորդ տխուր փորձը հաշվի առնելով, կառավարության վերին օղակներում հույժ գաղտնիության պայմաններում են պարգեւավճարները սահմանում:
Հիշենք, որ անցած տարեվերջին միլիոնավոր պարգեւավճարների ֆոնդը պետական համակարգում բաշխվեց խիստ անհամաչափ, Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան յուրայինները երկնիշ թվով միլիոններ ստացան, իսկ, այսպես կոչված, «բանվոր դասակարգին» գրոշներ տրամադրեցին, ինչը պետական գերատեսչություններում գզվռտոցի առիթ դարձավ, որոշ տեղերում լեզվակռիվը վերաճել էր ընդհուպ ձեռնամարտի։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախարարությունների եւ վարչությունների գլխավոր հաշվապահներին այս անգամ մեկուսացրել են պարգեւավճարների բաշխման գործընթացից, փողի հաշվարկն ու բաշխումն արվում են ամենավերին օղակներում: Բացի այդ, աշխատակազմը խիստ զգուշացվել է, որ ոչ մեկը ոչ մեկին չպետք է ասի իր պարգեւավճարի չափը, հակառակ դեպքում ազատման դիմումներ կգրեն։

Բաց մի թողեք
Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան․ Լուսանկար
Հաջորդը զինվորականներն են
Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները․ Լուսանկարներ