13/08/2026

EU – Armenia

Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը

«Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, այսպես կոչված, անկլավների հարցն օրակարգ կմտնի ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո։

«Հրապարակ» թերթը գրում է. Բանն այն է, որ Ալիեւը նախ անխոչընդոտ կերպով Արցախի հարցն է ուզում վերջնականապես փակել՝ Սահմանադրության նախաբանից հանելով հղումն Անկախության հռչակագրին, ապա նոր միայն անցնել Հայաստանի սահմանների

Քանի որ, դիցուք, ճակատագրական նշանակություն է ունենալու Տիգրանաշենի՝ Քյարքիի հանձնումը, եւ եթե այդ գործընթացը տեղի ունենա, ապա Ալիեւը կարող է վերջնականապես մոռանալ, որ հայ ժողովուրդը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի։

Բանն այն է, որ Տիգրանաշենը կորցնելը ռազմավարական նշանակություն է ունենալու մեզ համար, Վայոց Ձորն ու Սյունիքը դրա արդյունքում կարող են կտրվել Հայաստանի հյուսիսային հատվածից։ Ի դեպ, ՔՊ-ում որոշ շրջանակներ շարունակում են այն դիրքորոշմանը մնալ, որ պետք է Արծվաշենն ու Տիգրանաշենը փոխանակել, սակայն Փաշինյանը կատեգորիկ դեմ է այս տարբերակին, թե իբր չի կարող առանց հանրաքվեի զիջել ՀՀ սուվերեն տարածքը, այն է՝ Արծվաշենը։