Մոսկվայում 72 տարեկանում մահացել է խորհրդային հայտնի դերասանուհի եւ բալետի պարուհի Նատալյա Տրուբնիկովան։
Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Համաձայն հաղորդման, նախօրեին Տրուբնիկովան եւ հարեւանուհին զրուցել են, սակայն երեկոյան արդեն դերասանուհին հեռախոսազանգերին չի պատասխանել։ Դա էլ անհանգստացրել է հարեւանուհուն եւ նա գնացել է դերասանուհու բնակարան։
Այնտեղ էլ հայտնաբերել է Տրուբնիկովայի անշնչացած մարմինը՝ բազմոցին նստած։ Պարբերականը մանրամասնում է, որ Տրուբնիկովան տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։



Բաց մի թողեք
«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա…». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել» … երեք ամիս անց. Լուսանկարներ
UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին ծեծել են․ ըստ նրա՝ Ուսման Նուրմագոմեդովն ու նրա շրջապատի անդամները. Լուսանկար
Տղերքը, անվանականչ ․․․ Տեսանյութ