Նիկոլ Փաշինյանն ու մեծ պաշտոնյաները հպարտանում են բնակարանային ապահովման պետական ծրագրի արդյունքներով, սակայն այդ արդյունքները հպարտանալու տեղի՞ք են տալիս։
Հրապարակ թերթը գրել է․ Մայիսի 30-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջեւանի սահմանամերձ Սեւքար գյուղում հայտարարեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոնի ծրագրով կառուցվում է 1931 տուն։
Իսկ 4 բնակավայրում՝ Տավուշի սահմանամերձ Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար, Բերքաբեր գյուղերում, բնակարանային ապահովման պետական ծրագրով առանձնատների կառուցման համար վարկավորմամբ տրվում է 21 միլիոնական դրամ։
Օգոստոսի 5-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրով օգոստոսի 6-ի դրությամբ քանի՞ առանձնատան կառուցման համար է վարկավորում իրականացվել, քանիսի՞ շինարարության ավարտական ակտն է առկա։ Խնդրում եմ այդ տվյալները գրել ըստ մարզի բնակավայրերի։
Այդ ծրագրով կառուցված քանի՞ առանձնատուն է օգոստոսի 6-ի դրությամբ փաստացի բնակեցված, որ բնակավայրում քանի տուն»։ Մարզպետի աշխատակազմից ոչ լիարժեք պատասխան են տվել․ «ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրով, օգոստոսի 6-ի դրությամբ, ըստ Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի համայնքապետարանների տված տեղեկատվության, փաստացի բնակեցված է 128 տուն, իսկ կառուցման համար վարկավորման իրականացման եւ շինարարության ավարտական ակտի հետ կապված՝ առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին»։
Նկատենք նաեւ, որ ոչ միայն թմբկահարված մոտ 2 հազար տնից առայժմ, փաստորեն, ընդամենը 128-ն է բնակեցված, բացի այդ՝ պետական աջակցությամբ, վարկային ծրագրով սահմանամերձ գոտում կառուցված շատ տներ կառուցել են ոչ թե սահմանին բնակվողները, այլ՝ ուրիշ բնակավայրերում ապրողները, ովքեր այդ տները որպես ամառանոցներ են սարքել։

Բաց մի թողեք
Ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլեւ իրավաբանական տարրական գիտելիքի պակաս տեսանք
Մի կրակոցով` երկու նապաստակ
Խորամանկ ու ճկուն իշխանություն ունենք