Արդեն տեղեկացրել ենք, որ ԷդգարՂազարյանի հետ կապված երեկվա միջադեպից հետո այսօր խորհրդարանի նիստի մեկնարկին:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց Ղազարյանին՝ հարցնելով՝ ասելիք ունի՞։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ հարցը նման ձևաչափով քննարկում չի պահանջում։
Ռուբինյանն այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ նա ասելիք ունի՞, Կարապետյանը պատասխանեց՝ ոչ։ Ռուբինյանը եզրափակեց. «Լավ,դուք ընտրեցիք այս ճանապարհը», ապա նախագահության դռնով դուրս եկավ դահլիճից՝ իր ետեւից գնացին մի խումբ ՔՊ-ականներ, որոշ տեղեկություններով նրանք գնացին՝ քննելու Ղազարյանի «ճակատագիրը»:
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խմբակցությունում կքննարկեն և հետագա քայլերի մասին տեղյակ կպահեն։ «Ուժեղ Հայաստանը» դեռ չի հայտնել՝ ինչ եզրահանգման է եկել։

Բաց մի թողեք
Էդգար Ղազարյանը տեղը փոխել է երեկվա դեպքերից հետո
Ոստիկանությանը սիրաշահելու հերթական նախագիծը
«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի