Արաբկիրի թաղապետարանի մասին երեկ հրապարակած մեր լուրից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, «ցունամի» է արել։
«Հրապարակ» թերթը գրում է. Նա թաղապետ Սուրեն Վարոսյանին ու իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին հրահանգել է սեղմ ժամանակում գտնել արտահոսքի աղբյուրը եւ զեկուցել իրեն, որ հարցերը լուծեն։ Տիգրան Ավինյանը, փոխանակ թաղապետարանում կարգուկանոն հաստատի, այդ մասին մամուլին տեղեկացնողներին է ուզում բացահայտել` միանգամայն ապարդյուն:
Ի դեպ, մենք իրավիճակի մասին մեր ստացած տեղեկատվության մի չնչին հատվածն ենք ներկայացրել` Արաբկիր վարչական շրջանում լիակատար անտերության վիճակ է: Օրինակ, քաղաքաշինության բաժնի պետը` սեւանցի Դավիթը (նրան այդպես են ասում), մոտ մեկ շաբաթ աշխատանքի չի եկել, աշխատակիցներն ասում են` առանց թույլտվության մեկնել է արձակուրդ։ Թաղապետի մեկ այլ «լյուբիմչիկ»` Վահեն, երկու շաբաթ իբր բյուլետենի մեջ է եղել, բայց այդ օրերին Սեւանի ափին գտնվող՝ իրեն պատկանող հանգստի գոտուն է տիրություն անելիս եղել։
Թաղապետ Վարոսյանն էլ, փոխանակ աշխատանքից բացակայողներին պատժի, ասում են` մտադիր է պատժել թաղապետարանի կոմունալ բաժնի 3 աշխատակիցներին, որոնք չեն պատասխանել թաղապետի հեռախոսազանգերին։ Այս 3 աշխատակիցները նման տույժի դեպքում մեկ տարի ժամկետով զրկվելու են պարգեւավճարներից։

Բաց մի թողեք
Օդանավակայանում ասացին, որ չես կարող մուտք գործել Հայաստան
Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում. Լուսանկար
Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր