Եվրամիությունը նախատեսում է զգալիորեն ընդլայնել սանկցիոն ճնշումը Ռուսաստանի դեմ՝ արդեն աշնանը։
Այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը։ Պարեբարականի հետ զրույցի ընթացքում՝ ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը ասել է, որ նախապատրաստվող նոր փաթեթը ամենից ծավալունն է լինելու՝ 2022 թվականից ի վեր։ Նա շեշտել է, որ Ռուսաստանն արդեն իսկ մեծ գին է վճարել պատերազմի համար։
«Եթե նոր սանկցիոն փաթեթը ընդունվի, ապա հակառուսական սահկանափակումների տակ հայտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց թիվը կավելանա 1/3-րդով»,- ասել է Կալասը։ Նա սակայն չի բացահայտել, թե կոնկրետ ինչ բնույթի են լինելու նոր սահմանափակումները։
Միայն ասել է, որ ԱՄՆ Սենատոի կողմից հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի նախաձեռնած հակառուսական սանկցիոն օրենքի նախագծի ընդունումը հույս է տալիս, որ այս հարցում ԵՄ եւ ԱՄՆ դիրքորոշումները սկսել են մոտիկանալ։

Բաց մի թողեք
ԵՄ կոմիտեի ղեկավարին անանուն աշխատակիցները մեղադրում են «վրդովեցուցիչ ստերի» մեջ. Լուսանկար
Մակրոնի վերջնական բյուջեն կախված է Լը Պենի աջակցությունից…
ԵՄ նախարարները քննարկում են արտակարգ միգրացիայի վերաբերյալ նոր միջոցառումներ