Երեկվանից հանրությունը ցնցվել է Ճամբարակի զինվորների հետ տեղի ունեցած դաժան դեպքից:
«Հրապարակ» թերթը գրել է․ Հիշեցնենք, որ, ըստ որոշ հրապարակումների, զինվորներին, որպես պատիժ, հակագազ են հագցրել եւ ստիպել են վազել Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին` ժամը 22-ին, սակայն բանակում ժամը 21:00-ից հետո արգելված է զինվորի՝ զորամասի տարածքից դուրս գտնվելը: Արդյունքում` վրաերթ, 6 զինծառայող է տուժել, մեկը մահացել է, երկուսի վիճակը ծանր է, մյուսները բժշկական հաստատությունում են գտնվում:
Չնայած պաշտպանության նախարարությունից եւ Քննչական կոմիտեից զինվորներին հակագազով վազեցնելու մասին լուրերը հերքեցին, սակայն ՊՆ-ի մեր աղբյուրն ասում է, որ բանակում հակագազ հագցնելով զինվորներին վազեցնելը բավականին հին եւ ընդունված պատժամիջոց է, որը կիրառվել է դեռ նախկին իշխանությունների ժամանակներից: Բանակում զինծառայող ունեցած ընտանիքներում դա շատ լավ գիտեն:
Մեր աղբյուրն ասում է, որ նախօրեի դժբախտ դեպքից հետո հրամանատարական կազմին խիստ զգուշացվել է, որ այսուհետ որեւէ զինվորի հակագազով չպատժեն, հակառակ պարագայում հետեւանքներն իրենց համար կարող են անկանխատեսելի լինել:

Բաց մի թողեք
ՔՊ-ն պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը
Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ․ Լուսանկար
Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան