Ուկրաինական և ռուսական ընդդիմադիր Telegram ալիքները որպես Կիևում երեկ գիշեր տեղի ունեցած մահափորձի հնարավոր թիրախներ նշել են «Նոգու Սվելո!» խմբի առաջնորդ Մաքսիմ Պոկրովսկուն և փաստաբան Մարկ Ֆեյգինին։ Նրանց մասնակցության պաշտոնական հաստատում չկա։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) և Գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՀՎ) հայտարարել են, որ երեկ երեկոյան Կիևում կանխել են «ռուսական ընդդիմադիր ազգային շարժման» առաջնորդներից մեկի նկատմամբ ԱԴԾ-ի կողմից կազմակերպված մահափորձը։
Ավելի վաղ ռուսական Telegram ալիքները հայտնել էին, որ երեկ երեկոյան Կիևում ԳՀՎ-ի և ՈւԱԾ-ի սպաների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Սեպտեմբերի 1-ին Ուկրաինայի կողմից կռվող Ռուսական կամավորական կորպուսը հայտարարել է իր հրամանատարներից մեկի՝ Ստեփան Կապլունովի առևանգման մասին։ Դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե արդյոք այս իրադարձությունները կապված են միմյանց հետ։


Բաց մի թողեք
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ո՞վ է լինելու ՔՊ նոր պատգամավորը. ի՞նչ է հայտնի․ Լուսանկար
Փաշինյանի աներձագ, Աննա Հակոբյանի եղբայրը նոր պաշտոն ունի