03/09/2026

EU – Armenia

Պուտինի անսպասելի հայտարարությունը Ուկրաինայի հետ պատերազմն ավարտելու մասին

Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններ կան, սակայն Ռուսաստանն ու Ուկրաինան նախ պետք է համաձայնության գան։

Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մյուս բոլոր երկրները պատրաստ են աջակցել և օգնել… Բայց խնդիրն ի վերջո պետք է լուծեն հակամարտության մեջ ներգրավված երկրները՝ Ռուսաստանը և Ուկրաինան։ Սա ճիշտ մոտեցում է», – ասել է նա Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։

Պուտինը նշել է, որ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները, որոնք լռում են, միջազգային ահաբեկչության մասնակիցներ են դառնում։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանը կողմ է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների լիաֆորմատ վերականգնմանը, բայց դա կախված է նաև Վաշինգտոնից։ ԱՄՆ վարչակազմի հետ շփումները շարունակվում են։ ՌԴ առաջնորդը նշել է` Դոնալդ Թրամփը տրամադրված է դրական, կառուցողական աշխատանքի։