ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է կենտրոնանա ՌԴ-ի հետ գործարք կնքելու վրա։
«Զելենսկին պետք է կենտրոնանա գործարքի կնքման վրա, ոչ թե այդ մասին խոսելու», – լրագրողներին ասել Է Թրամփը:
ԱՄՆ նախագահը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման անհրաժեշտության մասին։
«Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն և վերջ դնեն այս անհեթեթ պատերազմին», – ասել Է Թրամփը:
Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում։ Նա նաև նշեց, որ Զելենսկին խնդիրներ է ստեղծում ամբողջ աշխարհի համար։ Թրամփի կարծիքով` Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։
Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարեց, որ պատրաստ է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հարցով զբաղվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի հետ առնվազն 60-օրյա լիակատար հրադադար հաստատվի։

Բաց մի թողեք
Ուկրաինային նոր առաջնո՞րդ է պետք․ Զելենսկին պատասխանեց Թրամփին
Պետք է դադարեցնել պատերազմն իրականում, ոչ թե միայն Թրամփի սոցցանցերում․ Զելենսկի
Խորհրդային հետախույզի թոռը՝ Ֆրանսիայի հաջորդ նախագա՞հ