Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամության մասին, սակայն ընդգծել է, որ երկրին առնվազն 60 օր կպահանջվի քվեարկությանը նախապատրաստվելու և անվտանգությունն ապահովելու համար։
«Եթե Թրամփը ցանկանում է փոխարինել Ուկրաինայի առաջնորդին, նա պետք է իմանա. միայն մեր ժողովուրդը կարող է փոխել առաջնորդին։ Եվ ես իսկապես պատրաստ եմ ընտրություններին։ Բայց մեզ առնվազն 60 օր է պետք ենթակառուցվածքներն ապահովելու և քվեարկությանը նախապատրաստվելու համար», – ասել է Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ուկրաինայի վրա հարձակումները տեղի են ունենում ամեն ժամ։
«Խոսքը հազարավոր անօդաչու թռչող սարքերի, բալիստիկ և թևավոր հրթիռների մասին է։ Ինչպե՞ս կարող են մարդիկ քվեարկել նման պայմաններում», – նշել է ուկրաինացի առաջնորդը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ կոչ էր արել ուկրաինացիներին ընտրել նոր առաջնորդ։

Բաց մի թողեք
Զելենսկի – Թրամփ «պատերազմը» շարունակվում է
Պետք է դադարեցնել պատերազմն իրականում, ոչ թե միայն Թրամփի սոցցանցերում․ Զելենսկի
Խորհրդային հետախույզի թոռը՝ Ֆրանսիայի հաջորդ նախագա՞հ