16/10/2026

EU – Armenia

300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել

Եվրամիության անդամ մի քանի երկրներ նախկինի նման առաջարկում են բռնագրավել ԵՄ տարածքում գտնվող ռուսական ակտիվները։ Սակայն ԵՄ-ն կարիք ունի դրա հետ կապված պլանի, թե ինչպես կարելի է մեղմել ֆինանսական ռիսկերը, եթե նման որոշում կայացվի։

Այս մասին հայտարարել է եվրադիվանագիտական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը, Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ։ Կալասը ասել է, որ Ռուսաստանի՝ ԵՄ տարածքում ունեցած ակտիվների բռնագրավման թեման շարունակում է «ապրել» ԵՄ-ում։

Առայժմ դեռ կարող է միայն ասել, որ ԵՄ առաջնորդների մոտ կա համաձայնություն, որ ԵՄ տարածքում եղած ռուսական սուվերեն ակտիվները կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը ռեպարացիաներ չի վճարել։ Սակայն կան ԵՄ անդամ երկրներ, որոնք պնդում են, որ այդ ակտիվները պետք է բռնագրավվեն։ ԵՄ-ն սակայն չունի հստակ պատկերացում եւ պլան, թե ինչպես կարող է դա անել եւ ինչպես մեղմել դրա հետեւանքով իրենց համար առաջանալիք ֆինանսական ռիսկերը։

Կալասը նաեւ ասել է, որ Ուկրաինական հակամարտության կարգավորման համար Մոսկվան պետք է խոսի Բրյուսելի՝ ԵՄ հետ, եւ ոչ թե Վաշինգտոնի, քանի որ ԵՄ-ն է սահմանել սանկցիաների մեծ մասը ՌԴ դեմ եւ սառեցրել ամենամեծ ծավալի ռուսական ակտիվները։ ԵՄ-ն եւ «Յոթի խմբի» երկրները ընդհանուր առմամբ սառեցրել են ռուսական 300 միլիարդ եվրոյի ակտիվներ, որոնցից մոտ 180 միլիարդ եվրոն պահվում է Euroclear-ի բելգիական դեպոզիտարիումում։

Դեպոզիտարիումը բազմաթիվ անգամներ է հանդես եկել ռուսական ակտիվների բռնագրավման դեմ, նախազգուշացնելով, որ դա կարող է բերել նրան, որ Ռուսաստանն էլ կարող է բռնագրավել բելգիական կամ եվրոպական ակտիվները դատական կարգով՝ աշխարհի այլ ռեգիոններից։

Տեսանելի ապագայում ԵՄ-ն չի կարողանա Ուկրաինայի համար փոխարինել Starlink-ը, ասել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Բրյուսելում Եվրոպական Միության առաջնորդների հանդիպումից առաջ։

Կալլասի խոսքով՝ այսօր քննարկվելու է ռազմական կարևորագույն կարողությունների ցանկը, որոնք «ԵՄ անդամ պետությունները պետք է հնարավորինս շուտ զարգացնեն»։