Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել։
Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
«Ուկրաինան մարտունակ կործանիչների կարիք ունի, և մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ։ Այս տարի մենք կփոխանցենք 10 ինքնաթիռ»,- Դե Վևերի խոսքերը մեջբերում է Belga-ն։
Բելգիայի վարչապետը նշել է, որ ռազմական տեխնիկայի փոխանցման ժամանակացույցը հետաձգվել է Բելգիա ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումների ուշացման պատճառով։ Այդ ինքնաթիռները պետք է փոխարինեն երկրի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող F-16 կործանիչներին։

Բաց մի թողեք
300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել
Վաշինգտոնը Կիեւին գործարք է առաջարկել Starlink-ի դիմաց․ WSJ
Սենատորները պահանջում են հետաքննել Ուկրաինայում արբանյակային կապի խափանումները