16/10/2026

EU – Armenia

Ինչ է ասել Անվտանգության խորհրդի քարտուղարը Ալիևին

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած վերջին հայտարարություններին՝ նշելով, որ երկու կողմերի հռետորաբանությունը պետք է գնահատել նույն չափանիշներով։

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում նույնպես հաճախ են հնչում կոշտ և վիրավորական արտահայտություններ, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից և լրատվամիջոցների միջոցով, սակայն հասարակությունը միշտ չէ, որ ուշադրություն է դարձնում դրանց։ Նրա գնահատմամբ՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում հարևան երկրի քաղաքացիներին վիրավորելը հաճախ ընկալվել է որպես ամենասուր և ազդեցիկ խոսքի ձև։

«Ալիևը խոսում է խաղաղության մասին, բայց երբ ինքը գնահատական է տալիս այն 30 տարվան, որը իրենք անվանում են օկուպացիա, ու բնական է, որ չի կարող դրական էպիտետներով խոսել։ Իլհամ Ալիևին ասել եմ՝ պետք է իմանաք, պարոն նախագահ, որ ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայում են ընդունվում ու երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև Դուք ու Ձեր հռետորաբանությունը ՀՀ-ում շատ լսելի է: Լսեց, ասաց՝ լավ»,- նշել է ԱԽՔ-ը։