04/11/2026

EU – Armenia

Իրանի հոգևոր առաջնորդի «առանց աշխարհագրական սահմանափակման» պատասխան հարվшծներ հասցնելու հրահանգը վերաբերելի է նաև արհեստածին Ադրբեջանին

Իրանի հոգևոր առաջնորդի «առանց աշխարհագրական սահմանափակման» պատասխան հարվածներ հասցնելու հրահանգն, ամենայն հավանականությամբ, վերաբերելի է նաև արհեստածին Ադրբեջանին։

Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այսօր այդ երկրի հետ սահմանին իրանական հրթիռների տեղակայման լուրերից հետո, իրանական տելեգրամյան ալիքներն Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների դիտարկման կադրեր են հրապարակել՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների» վերտառությամբ, որոնցում երևում է բռնազավթված Արցախի հարավի Խուդափերինի կամրջի հատվածը‌, ռազմական բեռնատարի շարժ և «Կեցցե Ադրբեջանը» գրություն։

Սա, ըստ էության, մեկ օրվա ընթացքում Բաքվի բարբարոսական վարչախմբին տեղեկատվական-քարոզչական հարվածն է»: