27/12/2025

Միքայել Սրբազանի աջակիցները, թեմի քահանաները եւ քաղաքական գործիչները հավաքվել են հիվանդանոցի մոտ՝ շնորհավորելու թեմի առաջնորդին. Լուսանկար

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երեկ վիրահատել են։

Տեղեկացանք, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Հիշեցնենք, որ նրան մի քանի օր առաջ էին տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ մոտ մեկ շաբաթ նախապատրաստում էին վիրահատության:

Ավելի վաղ հնարավոր չի եղել վիրահատությունն անել, քանի որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը խոչընդոտել է նման միջամտությանը, սկզբում շաքարն են կարգավորել։ Իսկ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, սրբազանի ծննդյան օրն է, նա դառնում է 62 տարեկան:

Մեր տեղեկություններով, Շիրակի երիտասարդական թեմն այսօր անակնկալ է պատրաստել սրբազանի համար, որը, հավանաբար, կմատուցեն ուղիղ եթերում։ Մի խումբ մարդիկ էլ պատրաստվում են ԲԿ-ի մոտ գնալ եւ գոնե դրսից շնորհավորել սրբազանի ծննդյան օրը: Անշուշտ, նրան կայցելեն նաեւ պատգամավորներ, փաստաբաններ, հարազատներ: Լուրեր կան, որ երկուշաբթի օրը հնարավոր է Վեհափառը եւս այցելի սրբազանին։

Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տարեդարձն է, նա դարձավ 62 տարեկան: Կալանավորված սրբազանն այս պահին գտնվում է Իզմիրլյան ԲԿ-ում, որտեղ օրերս վիրահատվել է:

Միքայել Սրբազանի աջակիցները, թեմի քահանաները եւ քաղաքական գործիչները հավաքվել են հիվանդանոցի մոտ՝ շնորհավորելու թեմի առաջնորդին:

Միքայել Սրբազանը ողջունեց աջակիցներին